Այդ տրամաբանության շարունակությունը պիտի լինի նաեւ «կարգին» Հայկոյի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը։
Նա գրել է.
«Շատ հետաքրքիր ստացվեցին Երեւանի շուրջ իրադարձությունները վերջին մեկ ամսում.
մեկ ամիս առաջ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ազատվեց աշխատանքից, մի քանի օր առաջ Մեսչյանը, քաղաքապետի հովանավոր, վարչապետի երբեմնի խորհրդական Արտաչոկը: Այդ տրամաբանության շարունակությունը պիտի լինի նաեւ «կարգին» Հայկոյի հրաժարականը: Այսինքն տղերքը գյոզերով թռնում են: Դե Երեւանն էլ ի՞նչ, որբի գլուխ ա էլի` եկան խուզեցին, հիմա էլ թռնում են:
Տղերք դուք լու՞րջ մտածում եք, որ կարող եք հրաժարական տալով պլստալ: Ձեզ թվում ա ձեր հաջորդները ձեր «աշխատածին» չե՞ն անդրադառնալու, վստահեցնում եմ` անդրադառնալու են: Գիտե՞ք կամազները մարսել եք, թե՞ մարսելու եք Երեւանը արբիտրաժի դռները հասցնելը: Դուք դեռ մետրոն եք սարքելու` ձեր ձեռքով մետրոյի թունելները փորելու եք ու սվաղեք, ուղղակի ձեր վրա խաբար չկա:
#մետրոնինչեղավ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը